0
0 Հավանած ապրանքախմբեր և ապրանքներ

Ապակիներ և հայելիներ

Հայելիներ Mirox 4Green

«Կանաչ» արտադրանքի, կայուն շենքերի և էկոլոգիապես մաքուր նյութերի նկատմամբ ժամանակակից տենդենցներին համապատասխան՝ AGC-ն առաջարկում է իր պրեմիում հայելին՝ Mirox 4Green-ը: Այս արտադրանքը, ի հավելումն Mirox MNGE-ի, դնել լինկ առանձնանում է արտադրության գործընթացում ներկերի մեջ կապարի լիակատար բացակայությամբ և բարձր անթափանցելիությամբ։ Ունի գույների լայն ընտրանի՝ Clear, Clearvision, Bronze, Grey և Black։

  • Խորությունը՝  3, 4, 5, 6, 8 մմ
  • Գույնը`  արծաթագույն
  • Ավելին

    Ապակի Blackpearl

    BlackPearl-ը իրենից ներկայացնում է մուգ մոխրագույն երանգի մգեցված ապակու և Stopsol շարքի պիրոլիտիկ ծածկույթի կատարյալ միքս։ Ֆունդամենտալ Black-ը և նուրբ Pearl-ը ստեղծում են բոլորովին նոր արտադրանք, որը ժամանակակից էքստերիերին ու ինտերիերին հատուկ, հմայիչ կերպար կհաղորդի:

  • Հաստությունը՝  8 մմ
  • Գույնը`  սև
  • Ավելին

    Ապակի Matelux

    Matelux զուսպ և էլեգանտ ապակին կատարյալ ինտերիերի համար է։ Այն ստվերների, կառուցվածքների և ուրվանկարների զուսպ խաղ է: Փայլատ ապակին բնական լույսի հետ ստեղծում է հատուկ օպտիկական տրանսֆորմացիաներ՝ պարուրելով տարածությունը մթնշաղի մեջ, կամ հակառակը՝ լուսավորելով սենյակը վառ երանգներով:

  • Հաստությունը՝  4, 6, 8, 10 մմ
  • Գույները`  անգույն, բրոնզագույն, առանց ստվերի, մուգ մոխրագույն, մոխրագույն
  • Ավելին

    Ապակի Mirold Morena

    MIROX տեսականին ներկայացված է հայելիների ժամանակակից և արդեն ծանոթ երանգներով՝ բրոնզե, ծխագույն-մոխրագույն, բյուրեղյա-մաքուր: Սակայն հատուկ ուշադրություն է գրավում հայելիների հատուկ շարքը՝ MIROX MIROLD MORENA-ն:

    Mirror Mirold Morena-ն ինտերիերի համար թերեւս ամենաօրիգինալ լուծումն է: Այն ընդունակ է մեկ ակնթարթում մեզ տանել դեպի անցյալ՝ շնորհիվ հնության էֆեկտի։ Հայելու անտիկ տեսքն իդեալական է՝ անցյալի մթնոլորտ ստեղծելու համար։ Morena-ն ճիշտ լուծում է ռետրո հյուրանոցների, ննջասենյակների, եկեղեցիների, թանգարանների և հնագույն շենքերի վերականգնման համար:

  • Հաստությունը՝  4, 6 մմ
  • Գույնը`  բրոնզագույն
  • Ավելին

    Ապակի Planibel Clear

    Planibel Clear-ը ունիվերսալ թափանցիկ ապակի է, որն իր մշակման մի քանի տեսակների շնորհիվ օգտագործվում է և՛ ինտերիերի դիզայնի, և՛ շինությունների կառուցման ու կահավորման, և՛ անգամ, ավտոմոբիլային արտադրության մեջ: Դրա բարձր լուսաթանցելիությունը տարածություն է բերում բնական լույսի ջերմությունն ու հարմարավետությունը:

  • Հաստությունը՝  3, 4, 6, 8, 10 մմ
  • Գույները`  անգույն, բացարձակ անգույն, երկնագույն
  • Ավելին

    Ապակի Matelac

  • Հաստությունը՝  4 մմ
  • Գույները`  Anthracite Authentic, տաք բեժ, սև դասական, կապույտ ստվերաներկ, բաց շագանակագույն, բնական շագանակագույն, ընկույզի շագանակագույն, կանաչ եղեսպակ, փափուկ կանաչ, մոխրագույն դասական
  • Ավելին

    Ապակի Lacobel

    Ժամանակակից ինտերիերը վաղուց չի վախենում այլընտրանքային և փորձարարական գաղափարների ներդրումից: Ոչ ստանդարտ լուծումների համար անհրաժեշտ են նոր նյութերի և ձևերի հետաքրքիր որոնումներ: Lacobel ապակին հենց այդ մոտեցման արդյունքն է, և ի վիճակի է աշխուժացնել ցանկացած տարածություն՝ թեթև փայլով, հարուստ գույներով և ինտերիերի բազմազան կիրառմամբ:

  • Հաստությունը՝  4 մմ
  • Գույները`  դասական սև, բաց շագանակագույն, մուգ շագանակագույն, բաց բեժ, մարգարտե սպիտակ, մաքուր սպիտակ
  • Ավելին

    Ապակի Plnibel Colored

    Planibel ֆլոատ ապակիների տեսականին շինարարական շուկայում ամենապահանջվածներից է: Ներկայումս արդեն հասանելի են ներկված ապակու տարբերակները: Հղկված ապակու հատուկ մշակումը՝ նյութի հալած վիճակում մետաղի օքսիդների քիմիական բաղադրությամբ ներկելը, վերջնական արտադրանքին տալիս է ոչ միայն անհրաժեշտ երանգ, այլև բարելավում է նյութի ֆիզիկական հատկությունները։

  • Հաստությունը՝  4, 6, 8, 10 մմ
  • Գույները`  երկնագույն, բրոնզագույն, մուգ կապույտ, մուգ մոխրագույն, կանաչ, մոխրագույն, մուգ երկնագույն
  • Ավելին