0
0 Հավանած ապրանքախմբեր և ապրանքներ

Փականներ

Բլոկիրատոր բարձրացնող MAKO

MACO կցամասերով բոլոր թեքվող պատուհաններն ունեն միկրոլիֆթ-բլոկիրատոր, որի հիմնական գործառույթն է՝ կանխել փեղկի թուլացումը։ Միկրոլիֆթը պաշտպանում է նաև փեղկը ընկնելուց, ապահովում է դրա փափուկ փակումը, ինչպես նաև՝ ազատում է ծխնիների բեռից։ Բացի այդ, միկրոլիֆթն արգելափակում է սխալ գործողությունները, բռնակի պտույտները, երբ փեղկը բաց վիճակում է։ Պատուհանը չպետք է լինի միանգամից երկու դիրքում՝ և՛ թեքված, և՛ բաց․ դա բացառվում է, եթե Ձեր պատուհաններն ունեն MACO կցամասեր: Խնդիրն ակտուալ է հատկապես մեծ փեղկերի պարագայում։ Բաձրացնող լիֆթն ունի փեղկի դիրքն ու փակման ուժը կարգավորելու հնարավորություն։

  • Լայնությունը`  սկսած 28 սմ-ից։
  • Փեղկերի կարգավորումը կարելի է փոխել՝  միջինը 2 մմ ուղղահայաց և հորիզոնական։
  • Փեղկի սեղմակը կարելի է կարգավորել 1.5-3 մմ դիապազոնով։
  • Ավելին

    Անջատող կարգավորող դաձյակներ MAKO

    MACO ցապֆերի (էլիպսոիդային, կարծրացած մետաղ) եզակի ձևը թույլ է տալիս կարգավորել փեղկի ճնշումը 1,5 մմ սահմաններում: Մեխանիզմների վրա ցապֆերի տեղադրման հատուկ մշակված տեխնոլոգիան վերացնում է դրանց ինքնաբուխ պտույտը կողպման պահին, իսկ ցապֆի 38 մմ ավելացված հատվածը երաշխավորված և հուսալի պատվար է հարվածների նկատմամբ, որոնք միասին ապահովում են 100% սեղմում ամբողջ պարագծի շուրջ:

  • Փեղկի սեղմակի դիապազոնը՝  1․5 մմ։
  • Դարձյակի առավելագույն քայլը՝  38 մմ։
  • Հատուկ վեցանկյուն բանալի՝  4 մմ լայնությամբ։
  • Պտուտակահան՝  4 մմ։
  • Ավելին

    Զսպանակավոր ետգցովի անջատիչ MAKO

    Թեքված դիրքում պատուհանի խնդիրներից է դրա շրխկոցն ու թրթռումը (վիբրացիան)՝ միջանցիկ հոսանքների ու քամու ժամանակ։ MACO մեխանիզմների մեջ ներկառուցված է հատուկ կապակցիչ, որն ապահով կերպով ամրացնում է փեղկն այդ դիրքում և ամբողջությամբ լուծում խնդիրը։ Տարբեր չափերի երկու ցապֆերով և հատուկ պողպատե զսպանակով մեխանիզմը պահում է փեղկը թեքված դիրքում՝ դրանով իսկ վերացնելով հարվածն ու ցնցումը: Նույնքան կարևոր է, որ այն չի սեղմում ամրակցիչը: Այդ նպատակով MACO-ի կապակցիչները հագեցված են հատուկ ճկուն պողպատե զսպանակներով, որոնք պահում են փեղկը կայուն դիրքում՝ առանց ամրակցիչի դեֆորմացիայի և ներքևի մասում՝ փեղկի ու շրջանակի միջև բացվածքի առաջացման հնարավորության, ինչի հետևանքով կարող է փեղկը չխկչխկալ:

    Ավելին

    MACO հակակոտրիչ ֆունիտուրա

    MACO-ն մշակել և արտադրական ծրագրի մեջ է ներդրել է I.S. կողպման, անվտանգության և կարգավորման ամենաժամանակակից համակարգը: Հակաջարդիչ կամ կոտրիչ ցապֆերի և հակադարձող պլանկաների արտոնագրված ֆորման երաշխավորում է պլաստիկ պատուհանների հուսալի կողպումը, և նույնիսկ շինարարական գործիքներով միջամտության ժամանակ (պտուտակահան, լոմ և այլն) կանխում սենյակ ներթափանցումը: Տեղադրվում և մոնտաժվում է ցանկացած ձևի ու չափսի պատուհանների վրա։

  • Փեղկի սեղմակի դիապազոնը՝  38 մմ։
  • Հատուկ վեցանկյուն բանալի՝  4 մմ լայնությամբ։
  • Պտուտակահան՝  4 մմ։
  • Ավելին

    Ներկառուցված ֆիքսատոր

    Թեքված (կամ կախված) դիրքում պատուհանի փեղկը, եթե չունի ֆիքսատորի հնարավորություն, օդի ճնշման տակ կարող է կամայականորեն, միջանցիկ քամիների պատճառով, կտրուկ փակվել կամ թրթռալ՝ առաջացնելով թրթռաձայն (վիբրացիա): MACO մկրատաձև դետալը, հատուկ ֆերոպլաստիկ կողպեքի շնորհիվ, ապահով կերպով ամրացնում է փեղկը՝ թեքված դիրքում: Պլաստիկի հատուկ բաղադրությունը ապահովում է 10 տարվա անխափան աշխատանք, երաշխիքային ողջ ժամանակահատվածում։ Թեքված դիրքում պատուհանի փեղկն, առանց այս տարրի, ենթարկվում է կցամասերի ֆունկցիոնալ տարրերի կտրուկ ծանաբեռնվածության, ինչն էլ ընդհանուր առմամբ ազդում է կցամասերի կյանքի տևողության վրա։

  • Նյութը՝  մետաղ։
  • Ամրակցում՝  փեղկ:
  • Տեսակ՝  սահմանափակող:
  • Տեղադրվում է 45 աստիճանի անկյան տակ։
  • Ավելին