0
0 Հավանած ապրանքախմբեր և ապրանքներ

Ապակի Mirold Morena

In stock SKU81-mi01

MIROX տեսականին ներկայացված է հայելիների ժամանակակից և արդեն ծանոթ երանգներով՝ բրոնզե, ծխագույն-մոխրագույն, բյուրեղյա-մաքուր: Սակայն հատուկ ուշադրություն է գրավում հայելիների հատուկ շարքը՝ MIROX MIROLD MORENA-ն:

Mirror Mirold Morena-ն ինտերիերի համար թերեւս ամենաօրիգինալ լուծումն է: Այն ընդունակ է մեկ ակնթարթում մեզ տանել դեպի անցյալ՝ շնորհիվ հնության էֆեկտի։ Հայելու անտիկ տեսքն իդեալական է՝ անցյալի մթնոլորտ ստեղծելու համար։ Morena-ն ճիշտ լուծում է ռետրո հյուրանոցների, ննջասենյակների, եկեղեցիների, թանգարանների և հնագույն շենքերի վերականգնման համար:

  • Հաստությունը՝  4, 6 մմ
  • Գույնը`  բրոնզագույն
  • Միրոլդ Մորենայի գլխավոր առանձնահատկությունը յուրաքանչյուր հայելու յուրահատուկ, անկրկնելի տեսքն է։ Ամեն հաջորդ հայելու երանգ տարբերվում է նախորդից։ Դա հնարավոր է դառնում հատուկ բաղադրությամբ արծաթե ծածկույթի օքսիդացման գործընթացի միջոցով, որը քիմիական ռեակցիայի շնորհիվ ժամանակ առ ժամանակ առաջացնում է նոր, անսովոր ռետրո տեսք։ Ժամանակակից դեկորատորների համար «հնաոճ հայելին» անփոխարինելի նյութ է։ Այն օգտագործվում է պատերի երեսպատման, սենյակի առանձին տարրերի ձեւավորման, լայնամաստաբ վահանակների ստեղծման համար: