0
0 Հավանած ապրանքախմբեր և ապրանքներ

Ապակի Matelux

In stock SKU80-mi01

Matelux զուսպ և էլեգանտ ապակին կատարյալ ինտերիերի համար է։ Այն ստվերների, կառուցվածքների և ուրվանկարների զուսպ խաղ է: Փայլատ ապակին բնական լույսի հետ ստեղծում է հատուկ օպտիկական տրանսֆորմացիաներ՝ պարուրելով տարածությունը մթնշաղի մեջ, կամ հակառակը՝ լուսավորելով սենյակը վառ երանգներով:

  • Հաստությունը՝  4, 6, 8, 10 մմ
  • Գույները`  անգույն, բրոնզագույն, առանց ստվերի, մուգ մոխրագույն, մոխրագույն
  • Matelux-ը ֆլոատ ապակի է՝ մեկ կամ երկու կողմերից բարձրակարգ թթվային մշակմամբ:

    Փայլատ ապակու համադրությունը այլ նյութերի հետ ստեղծում է հավասարակշռության, խնամվածության և հարմարավետության տպավորություն տարածության մեջ․ բնական փայտի կամ քարի հետ համակցումն, օրինակ, զարմանալի ներդաշնակության էֆեկտ է առաջացնում:

    Բացի հարմոնիկ, թավշյա մակերեսից, գունային բազմազանությունից, Matelux-ը նաև ունիվերսալ է՝ խնամքի և պահպանման առումով: Ծածկույթի հենց թավշյա կառուցվածքն է հեշտացնում ապակե մակերեսները փոշուց և կենցաղային կեղտից մաքրելը: Այս հատկությունների շնորհիվ Matelux-ը իդեալական ընտրություն է ոճային դիզայներական լուծման և կոնստրուկցիաների հարմարավետ շահագործման առումով: