0
0 Հավանած ապրանքախմբեր և ապրանքներ

Հակաշփումային ականոցներ

In stock SKU28-lo01

Շփումը պատուհանների կցամասերի աշխատանքային մեխանիզմների վնասակար գործոններից մեկն է: MACO ընկերությունը, երաշխավորելով կցամասերի 10-ամյա ծառայության ժամկետ, գրեթե ամբողջությամբ վերացրել է պտտվող մետաղական տարրերի անմիջական շփման հատվածները պլաստմասե ականոցների օգնությամբ, որոնք պատրաստված են մաշվածության նկատմամբ դիմացկուն պլաստիկից։ Ներքևի և վերևի հանգույցների ականոցները թույլ չեն տալիս, որ փեղկը պատահաբար հարվածի պատին կամ պատուհանի շրջանակին: Դրանք դանդաղեցնում են փեղկի շարժումը շրջադարձային դիրքում՝ դարձնելով դրա պտույտը սահուն, և թույլ չեն տալիս միջանցիկ հոսանքի ժամանակ շրխկալ։ Ականոցնեը նաև կանխում են MACO ծխնիների մետաղական մասերի անմիջական շփումը (և որպես արդյունք՝ թեթև հղկման ձայնը), դրանով իսկ բացառելով ծխնիների շփումն ու մաշելու հնարավորությունը։

  • Միջին փակում՝  400-850 մմ։
  • Փեղկի կարգավորում՝  հորիզոնական +3.5/-2.0 մմ։
  • Փեղկի սեղմակի կարգավորում՝  +/-0.8 մմ։