0
0 Հավանած ապրանքախմբեր և ապրանքներ

Զսպանակավոր ետգցովի անջատիչ MAKO

In stock SKU25-do03

Թեքված դիրքում պատուհանի խնդիրներից է դրա շրխկոցն ու թրթռումը (վիբրացիան)՝ միջանցիկ հոսանքների ու քամու ժամանակ։ MACO մեխանիզմների մեջ ներկառուցված է հատուկ կապակցիչ, որն ապահով կերպով ամրացնում է փեղկն այդ դիրքում և ամբողջությամբ լուծում խնդիրը։ Տարբեր չափերի երկու ցապֆերով և հատուկ պողպատե զսպանակով մեխանիզմը պահում է փեղկը թեքված դիրքում՝ դրանով իսկ վերացնելով հարվածն ու ցնցումը: Նույնքան կարևոր է, որ այն չի սեղմում ամրակցիչը: Այդ նպատակով MACO-ի կապակցիչները հագեցված են հատուկ ճկուն պողպատե զսպանակներով, որոնք պահում են փեղկը կայուն դիրքում՝ առանց ամրակցիչի դեֆորմացիայի և ներքևի մասում՝ փեղկի ու շրջանակի միջև բացվածքի առաջացման հնարավորության, ինչի հետևանքով կարող է փեղկը չխկչխկալ: