0
0 Հավանած ապրանքախմբեր և ապրանքներ

Բլոկիրատոր բարձրացնող MAKO

In stock SKU22-do01

MACO կցամասերով բոլոր թեքվող պատուհաններն ունեն միկրոլիֆթ-բլոկիրատոր, որի հիմնական գործառույթն է՝ կանխել փեղկի թուլացումը։ Միկրոլիֆթը պաշտպանում է նաև փեղկը ընկնելուց, ապահովում է դրա փափուկ փակումը, ինչպես նաև՝ ազատում է ծխնիների բեռից։ Բացի այդ, միկրոլիֆթն արգելափակում է սխալ գործողությունները, բռնակի պտույտները, երբ փեղկը բաց վիճակում է։ Պատուհանը չպետք է լինի միանգամից երկու դիրքում՝ և՛ թեքված, և՛ բաց․ դա բացառվում է, եթե Ձեր պատուհաններն ունեն MACO կցամասեր: Խնդիրն ակտուալ է հատկապես մեծ փեղկերի պարագայում։ Բաձրացնող լիֆթն ունի փեղկի դիրքն ու փակման ուժը կարգավորելու հնարավորություն։

  • Լայնությունը`  սկսած 28 սմ-ից։
  • Փեղկերի կարգավորումը կարելի է փոխել՝  միջինը 2 մմ ուղղահայաց և հորիզոնական։
  • Փեղկի սեղմակը կարելի է կարգավորել 1.5-3 մմ դիապազոնով։