0
0 Հավանած ապրանքախմբեր և ապրանքներ
Ավտոմատ դռներ
Ավտոմատ դռներ

Ավտոմատ դռների կառուցվածքը բավականին պարզ է, բաղկացած է երկու հիմնական մասից՝ հիմնական դռնից և դռան շարժունակությունն ապահովող մեխանիզմից:

Դռների տեղադրումն իրականացվում է մի քանի փուլերով: Սկզբնական փուլում ամբողջովին վերանորոգվում են հին մուտքի կոնստրուկցիաները, այնուհետև տեղադրվում են դռան ուղղորդիչներ, այս փուլում ամենակարևորը մաթեմատիկական ճշգրտությունն է, այսինքն՝ վերին և ստորին ուղղորդիչները պետք է հավասարապես զուգահեռ լինեն միմյանց: Այնուհետև մոնտաժվում է էլեկտրական շարժիչը, որը միացվում է շենքի էլեկտրական համակարգին, որից հետո դռան վրա տեղադրվում են ֆոտոէլեմենտները, որոնք նույնպես միացվում են գլխավոր շարժիչին: Մոնտաժման աշխատանքներից հետո, պատվիրատուն արդեն ինքնուրույն կարող է սահմանել բացման-փակման ռեժիմները: Հնարավոր է վերահսկել ֆոտոէլեմենտի զգայունությունը, դռների շարժման արագությունը և ժամանակը:

Մեր ընկերության մասնագետները կօգնեն ձեզ պլանավորել և պատրաստել ձեր նախընտրած ավտոմատ դուռը և արագ և որակով կազմակերպել դրա տեղադրումը:

Պատվիրել հիմա